Նիդերլանդներում վերջին 4,5 տարվա ընթացքում փախստականների պահման կենտրոններից ավելի քան 1600 ներգաղթյալ անչափահաս երեխաներ են անհետացել, հաղորդում է NRC պարբերականը՝ հղում անելով այդ հարցի համար պատասխանատու պետական ծառայություններին:
Խոսքն այն անչափահասների մասին է, որոնք ժամանել են Նիդերլանդներ մեծահասակների ուղեկցությամբ: Անհետացել են 325 մարոկացի, 190 ալժիրցի, 167 աֆղանստանցի երեխաներ: 114-ը Սիրիայից է, եւս այդքանը՝ Էրիթրեայից: Նրանք, հակառակը, կարող էին երկրում բնակության թույլտվություն ստանալ:
Նրանց մի մասը, ամենայն հավանականությամբ, մեկնել է իրենց ընտանիքների մոտ հարեւան Գերմանիա, Բելգիա եւ Ֆրանսիա, սակայն իրավապաշտպանները կարծում են, որ նրանք կարող էին հայտնվել հանցագործների ձեռքում եւ շահագործման զոհ դառնալ:
Պարբերականը նշում է, որ մարոկացի չափահասներից շատերը Նիդերլանդներում հանցավոր կամզակերպությունների մեջ են ներգրավվում, որոնք օգտագործում են նրանց գողության համար, իսկ անչափահաս աղջիկներին՝ մարմնավաճառության համար, հաղորդում է Լենտա-ն:





























