Կիպրոսի ոստիկանությունը լճում գտել է ճամպրուկ սերիական մոլագարի զոհի մնացորդներով, տեղեկացնում է AP-ը։

Տեղի ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ այս գտածոն «խոշոր իրադարձություն էր բանակի սպայի գործի հետաքննության համար, որը խոստովանել է յոթ օտարերկրացի կնոջ սպանությունը։ Նա նշել է, որ զոհերի անձը կպարզվի բոլոր փորձաքննությունների անցկացումից հետո։

Սա երրորդ ճամպրուկն է, որը հանվել է լճից վեցշաբաթյա որոնումներից հետո։

35-ամյա կասկածյալը քննիչներին ասել է, որ ազատվել է երեք զոհերի մարմիններից՝ մասնատելով նրանց, ինչից հետո մտցրել է ճամպրուկներն ու նետել լիճը։