Երևանում այսօր՝ հունիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Հայտնում է Shamshyan.com-ը։

 Ժամը 21:50-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում՝ «Ընտանեկան» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են Hyundai Sonata մակնիշի 35 ZC 724 համարանիշի և Lada Granta Sport մակնիշի H 373 TK 05 RUS համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Lada Granta-ն կողաշրջվել է, 2 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ ՃՈ կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: