ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, թե չի ցանկանա շարունակել պաշտոնավարել, եթե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկրոդ անգամ հաղթի 2012 թ.ընտրություններում եւ շարունակի մնալ Սպիտակ տանը:
Հարցին, թե կցանկանար երկրորդ ժամկետում զբաղեցնել երկրի գլխավոր դիվանագետի պաշտոնը, Քլինթոնը տվել է հստակ եւ ոչ մի կասկած չթողնող պատասխան` «Ոչ», գրում է Mignews.
Հետո սկսել է թվարկել այն պաշտոնները, որոնք մտադիր չէ հետագայում զբաղեցնել: Այդպիսով, նա չի ցանկանում զբաղեցնել պաշպանության նախարարի, փոխնախագահի եւ անգամ ԱՄՆ նախագահի պաշտոնները: Այս մասին Քլինթոնը հայտնել է Կահիրեում CNN-ի թղթակցին տված հարցազրույցում:





























