Պարբերականը զրուցել է Ազատության հրապարակում հացադուլ անցկացնող ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հավհաննիսյանի հետ: Ներկայացնում ենք մի հատված զրույցից:

Իշխանական դաշտից (մասնավորապես ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի կողմից-NEWS.am) կարծիքներ հնչեցին, թե հիմա քանի որ պահքի շրջանն է, Դուք օգտակարը համատեղել եք հաճելիի հետ:  

Եթե դա ամբողջ իշխանության կարծիքն է, ապա բոլորին հրավիրում եմ այս գիշեր Ազատության հրապարակ` ինձ հետ միասին թեկուզ մի գիշեր ծոմ պահելու համար: Հետո իրենք արդեն կարող են հաստատել իրենց տպավորությունը, որ սա հաճույքի՞ց է դրդված` կամ փոխեն իրենց կարծիքն ու միգուցե հասկանան, թե մեր ժողովուրդն ինչ է պահանջում:  Հարգում եմ պարոն փոխխոսնակին եւ նրա տեսակետը: Բնավ հաճելի չէ սա, բայց հաճելի կլիներ, եթե ինքը գար եւ միանար ինձ այս գիշեր: