«Յուրի Գագարին. մարդու առաջին թռիչքը տիեզերք» ֆոտոցուցահանդեսի բացումը տեղի է ունենալու մարտի 18-ին, Երեւանի Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնում:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «Ռոսսոտրուդնիչեստվոյի» մամուլի ծառայությունից, ցուցահանդեսին ներկայացվելու է Յուրի Գագարինին եւ Սերգեյ Կորոլյովին, տիեզերագնացների պատրաստման կենտրոնին, առաջին կին-տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովային, այլ տիեզերագնացների նվիրված 48 լուսանկարներ: Կարելի է տեսնել այն տունը, որտեղ ծնվել էր Յուրի Գագարինը:

Ֆոտոցուցահանդեսը բաց կլինի մինչեւ ապրիլի 20-ը: