Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները մարտի 16-ի առավոտյան Այգուտ գյուղի ճանապարհին կանգնեցրել են 42-ամյա Անդրանիկ Մ.-ի վարած «ՈւԱԶ-452» մակնիշի ավտոմեքենան, որի թափքում հայտնաբերվել է ապօրինի հատված 5 լորենի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ավտոմեքենայի ուղեւոր, 34-ամյա Տիգրան Խ.-ն հայտնել է, որ Այգուտ գյուղի անտառից ծառերը կտրել է ինքը:
Կատարվում է քննություն:




























