ԱՄՆ-ում հայտնի ռեփեր եւ պրոդյուսեր Նեյթ Դոգը, ում իսկական անունն է Նաթանիել Հեյլ, մահացել է Կալիֆորնիա նահանգի Լոնգ-Բիչ քաղաքի իր տանը, հայտնում է BBC-ն։ 2007-ին եւ 2008-ին ուղեղի մի քանի կաթվցած տարած երաժշտի մահվան պատճառն անհայտ է։

Նեյթ Դոգն իր կարիերան սկսել է 1980-ականներին, այն ժամանակ ոչ այնքան հայտնի ռեփերներ Սնուպ Դոգի եւ Ուորեն Ջիի հետ՝ հիմնելով «213» եռյակը։

Երաժիշտը հռչակ սկսում է վայելել 90-ական թվականների կեսերին, առաջին ալբոմը թողարկում 1998 թվականին։ Ռեփերը երգել է Սնուպ Դոգի, 50 Cent-ի եւ Էմինեմի հետ, գրում է NEWSru.com-ը։

Սնուպ Դոգը Twitter-ի իր բլոգում գրել է, որ Նեյթ Դոգին համարում էր իր լավագույն ընկերը եւ եղբայրը։