Կոմիտասի պողոտայի 63 շենքի բնակարաններից մեկի մուտքի դռան մոտ անհայտ անձը մարտի 14-ին բացահայտ հափշտակել է 50-ամյա Ռուզաննա Բ.-ի պարանոցի ոսկյա շղթան` խաչով ու դիմել փախուստի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2011 թ. մարտի 16-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Արաբկիրի եւ Կոտայքի բաժինների ծառայողները, օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս, Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցից, նշված կողոպուտը կատարելու համար, բերման են ենթարկել Աբովյան քաղաքի բնակիչ, 21-ամյա Գոռ Խ.-ին:
Կատարվում է նախաքննություն:




























