ԱՄՆ-ն եւ Լեհաստանն ավարտել են Լեհաստանում ամերիկյան ռազմական ներկայության շուրջ բանակցությունները: Այս մասին հայտարարել է Լեհաստանի նախագահի օգնական Քշիշտոֆ Շչերսկին, հաղորդում է AP-ը:

Նրա խոսքով՝ պայմանավորվածությունները պետք է պաշտոնապես հավանություն ստանան երկու երկրների նախագահների կողմից:

Նշենք, որ այս շաբաթ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կայցելի Վաշինգտոն, որտեղ կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Լեհաստանում ամերիկյան զորքերի առկայության մեծացումը պատճառաբանում են Ռուսաստանի քաղաքանության առնչությամբ մտահոգության հետ: