Ճապոնիայում ատոմակայանը վնասվել է ոչ թե երկրաշարժից, այլ ցունամիի 10 մետրանոց ալիքից; Այսօր՝ մարտի 18-ին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նրա խոսքով՝ 10 մետրանոց ալիքը հարվածել է ատոմակայանի ենթակառուցվածքներին՝ շարքից հանելով էլեկտրաէներգիայի սնուցման համակարգերը; «Ատոմակայանի պաշտպանիչ պատնեշը նախատեսված է եղել 6 մետրանոց ալիքի համար, բայց ցունամին 10 մետրանոց ալիք է եղել։ Այսինքն՝ պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն ատոմակայանին, այլ նաեւ ենթակառուցվածքներին»,- ասաց Տ. Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Ճապոնիայի «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում, որը վնասվել էր մարտի 11-ի երկրաշարժի ու դրան հեռտեւած ցունամիի արդյունքում, տեղի է ունեցել ռադիացիայի արտահոսք։ Վերջին տեղեկություններով՝ այնտեղ շարունակվում են ռեակտորների սառեցման աշխատանքները։ մասնագետները չեն բացառում երկրորդ Չեռնոբիլի կրկնությունը։
Տ. Սարգսյանը նաեւ տեղեկացրեց, որ Հայաստան են հրավիրվում միջազգային փորձագետներ՝ պարզելու, թե ինչ ռիսկեր կան եւ ինչ լրացուցիչ միջոցներ պետք է ձեռք առնել հայկական ատոմակայանի անվտանգությունը բարձրացնելու համար։




























