Ռուսաստանը Վրաստանին է հանձնել 52-ամյա «օրենքով գող» Գայոզա Զվիադաձեին, որը քրեական աշխարհում առավել հայտնի է, որպես «Գիա Քութաիսկի»։ Ինչպես տեղեկացնում է ռուսական «Պրայմ քրայմ» գործակալությունը, «Գիա Քութաիսկիին» Թբիլիսի են տեղափոխել են մարտի 17-ին Մոսկվայի ժամանակով 12:30-ի սահմաններում՝ Դոմոդեդովո օդանավակայանից։
Հիշեցնենք, որ «Քութաիսկիին» Ռուսաստանում ձերբակալել էին նախորդ տարվա մարտի 17-ին ՌԴ տարածքում կեցության մասին օրենքների խախտման պատճառով։
Նշենք, որ քրեական հեղինակությունը ձերբակալման ժամանակ միջազգային հետախուզման մեջ է եղել մի շարք հանցագործությունների համար։ Ըստ ռուսական իրավապահ մարմինների տվյալների՝ «Քութաիսկին» «օրենքով գող» Հասան Ուսոյանի («Դեդ Հասան») հավատարիմ մարդկանցից է։ «Քութաիսկին» նշել է, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եւ Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին են «իր գլխին սարքում», քանի որ նրանք իր հակառակորդներն են։





























