Մարտի 25-ին РЕН ТВ-ի ուղիղ եթերով կհեռարձակվի Թինա Կանդելակիի մասնակցությամբ «Ո՞վ է այստեղ աստղը. Իդեալական հարցազրույց» հաղորդումը։
Սա ռուսական հեռուստատեսության համար նոր ձեւաչափով հարցազրույց-«ֆռացցնող» հաղորդում է։ Շոու բիզնեսի աստղին հարցազրույցի է հրավիրում ավստրալացի «լրագրողը», սակայն լուրջ հարցերի փոխարեն տալիս է սադրող, հաճախ նաեւ բավական հիմար հարցեր։
Զրույցի սկիզբն ապշեցնում է Կանդելակիին։ Ծրագիրը վարող Իգոր Պորիվաեւը մտնում է հյուրանոցի նախագահական լյուքս համար, ուր կատարվում են նկարահանումները... վիրակապված ոտքով՝ անթացուպին հենված։
Թինան ասում է, որ իր ոտքն էլ է ջարդված եղել: Բացի այդ, նա առաջարկել է ներարկում անել, չսպասելով բուժքրոջը, որն իբր, պետք է գար հաղորդումից հետո:
Հաղորդավար Պորիվաեւը «խնդիր չկա» արտահայտությամբ հանում է դեղով սրվակը, ներարկիչն ու ձեռնոցները:
Մի փոքր վեճից հետո «բժիշկն» ու «հիվանդը» պայմանավորվում են, որ պետք է ներարկեն ոչ թե մեջքից ներքեւ մասը, այլ ոտքը: Կանդելակին խոստովանել է, որ «մեծ հաճույքով» կսրսկի, թեեւ ամբողջ կյանքում ոչ մի անգամ որեւէ մեկին ներարկում չի արել:





























