Նիկոլայ Բասկովը Թուրքայում հրաշքով է խուսափել բանտում հայտնվելուց: Հայտնի երգիչը ուկրաինական «Ինտեր » հետուստատեսությամբ վարում է «Մոխրոտիկ Բասկովի համար» հաղորդումը: Հաղորդումներից մեկի ժամանակ նա մի հոգեցունց պատմություն է հիշել, գրում է «Новости семь дней в неделю» պարբերականը:

Ստամբուլում գտնվելու ժամանակ Բասկովը նկարահանող խմբի հետ այցելել է ամենախոշոր եւ հնագույն ստորերկրա Երեբետան ջրամաբար, որը չորրորդ դարի սկզբին կոռուցել է Կոնստանտին Առաջինը: Այնտեղ տեսնակարահանումն արգելված է, եւ կարգը խախտողներին սպառնում է խոշոր չափի տուգանք ու նույնիսկ ձերբակալություն: Սակայն Բասկովն սկսել է գաղտնի նկարահանել լուսանկարչական ապարատով:

Այդ պահին գրիմյորը որոշել է վերջին հարդարումներն անել, եւ խորամանկությունը բացահայտվել է: Նկարահանող խումբը ցիրուցան փախչել է, իսկ Բասկովը վերջում որոշել է լուսանկարվել ազգային տարազով: Ուշացած երգիչը հազիվ է խուսափել բռնվելուց: