«Հայ ազգային կոնգրեսի` մարտի 17-ին կայացած հանրահավաքին մասնակցում էին նաեւ ԵՊՀ բազմաթիվ դասախոսներ, չնայած այն բանին, որ ԵՊՀ ռեկտորը «աչքեր ու ականջներ» է ուղարկում` իր աշխատակիցներին հետեւելու համար: Դրան թվում են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի օգնական, բուհի խորհրդի քարտուղար Դավիթ Հայրապետյանն ու տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Կարեն Գրիգորյանը:

Մասնավորապես, վերջին, որ ՀԱԿ-ի «արեւով չի երդվում», անցնում էր` տարածքը աչքերով «սանրելով»: Հավանաբար Կ. Գրիգորյանին թվում է, թե ԵՊՀ տեղեկատվության եւ հասարակայության հետ կապերի վարչության պետի հիմնական լիազորութունը ԵՊՀ-ի ոչ ՀՀԿ-ական աշխատակիցների վրա «գործ տալն» է, գրում է «Առավոտը»: