85 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Ուորեն Քրիստոֆերը, ով այդ պաշտոնը զբաղեցրել է 1993-1997 թվականներին, հաղորդում է CNN հեռուստաընկերությունը՝ վակայակոչելով դիվանագետի հարազատներին։
Քրիստոֆերը հայտնի է նրանով, որ 1995 թվականին իր ուժերով կարողացավ հասնել Դեյթոնի խաղաղ պայմանագիրի ստորագրմանը, որը վերջ դրեց 1992-95 թվականների բոսնիական պատերազմին: Քրիստոֆերին հիշում են նաեւ 1981-ին Իրանում ամերիկացի պատանդներին ազատ արձակելու գործողությանն իր մասնակցությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Դիվանագետը մահացել է երիկամների բորբոքումից, նա նաեւ միզապարկի քաղցկեղ ուներ։
Ինչպես գրում է «Ասոշեթեդ պրեսս»-ը, նախկին նախագահ Բիլ Քլինթոնի կառավարման տարիներին Քրիստոֆերը եղել է « ստվերային բանակցող»։
Ջիմմի Քարթերի վարչակազմում (1977-1981) Քրիստոֆերը զբաղեցրել է փոխպետքարտուղարի պաշտոնը։





























