Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության եւ ճանապարհային ոստիկանության ծառայողները մարտի 18-ին ժամը 18:00-ի սահմաններում Երեւանի Չեխովի եւ Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 49-ամյա Կամո Շ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2010 թ. հոկտեմբերի 19-ից Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (Սպանությունը) 1-ին մասի եւ 235 հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի մեղադրանքով:
Կամո Շ.-ն կալանավորված է:





























