Վարորդը վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց…

Ոստիկանության Թալինի բաժնում մարտի 18-ին հաղորդում է ստացվել, որ 21-ամյա Արթուր Հ.-ի վարած BMW- X-5 մակնիշի ավտոմեքենան ժամը 23.00-ի սահմաններում  Թալին-Արտենի ճանապարհի 4-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի քարին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: