Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մարտի 17-19-ին գումարվել է Գերագույն հոգեւոր խորհրդի հերթական ժողովն՝ ընդլայնված կազմով:
Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Ժողովին ներկայացվել է Մայր Աթոռի 2010թ. գործունեության տեղեկագիրը եւ ֆինանսական հաշվետվությունը:
Կ.Պոլսի պատրիարքական ընդհանուր փոխանորդ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ներկայացրել է պատրիարքության հիմնադրման 550-ամյակի առիթով ծրագրված միջոցառումները:
Ներկայացվել է նաեւ Գարեգին Բ-ի՝ մայիսի 7-26-ը Հարավային Ամերիկայի թեմեր կատարելիք այցի կազմակերպական մանրամասները: Անդրադարձ է կատարվել նաեւ Գարեգին Բ-ի Վրաց Եկեղեցի եւ Վիրահայոց թեմ կատարելիք միջեկեղեցական եւ հովվապետական այցին, որը նախատեսված է իրականացնել առաջիկա հունիս ամսին:
Բացի այդ, որոշվել է, որ նոյեմբերին նշելու են Գարեգին Բ-ի ծննդյան 60-ամյակը:





























