Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության ամբողջ աշխատակազմն իր զորակցությունն է հայտնում Ազատության հրապարակում հացադուլի մեջ գտնվող «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին:
«Մենք ողջունում ենք քաղաքական գործչի`ՀՀ- ում իրական ժողովրդավարության հաստատման եւ քաղաքացիական հասարակության ձեւավորման ուղղությամբ գործադրած ջանքերը: Միեւնույն ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանին կոչ ենք անում հրաժարվել հացադուլից, քանի որ պայքարի ծայրահեղ այդ միջոցը կարող է վնաս հասցնել նրա առողջությանը:
Խնդրում ենք հարցին մոտենալ այն տրամաբանությամբ, որ նման քաղաքական գործչի առողջական վիճակն ու կենսունակությունը ոչ միայն անձնական, այլ նաեւ ՀՀ յուրաքանչյուր ազնիվ եւ առաջադեմ քաղաքացու խնդիրն է»,- ասված է «ԳԱԼԱ» հեռուստաընկերության աշխատակազմի հայտարարության մեջ:




























