Ավստրալիայի դաշնային դատարանը 2,3 մլն դոլարով տուգանել է ընկերության, որը կեղծել է բնիկ ժոովուրդների արվեստի ստեղծագործությունները, հայտնում է The Guardian-ը:
Birubi Art-ը վաճառել է հազարավոր դիջերիդներ (փողային երաժշտական գործիք) եւ բումերանգներ՝ պնդելով, որ դրանք ձեռքով զարդանկարել են Ավստրալիայի բնիկները:
Իրականում հուշանվերները զանգվածային արտադրությամբ պատրաստվել էին Ինդոնեզիայում ընդհատակյա ֆաբրիկաներում:
Ավստրալիայի մրցակցության եւ սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը դատարան է դիմել, որը հոկտեմբերին ընդունել է, որ Birubi Art-ը «մարդկանց մոլորության է մատնել» եւ «մշակութային լրջագույն վնաս» հասցրել Ավստրալիայի բնիկ ժողովուրդներին:
2015 թվականի հուլիսից 2017 թվականի նոյեմբեր ժամանակահատվածում Birubi Art-ը ընդհանուր վաճառել է 324 հազար դոլար ընդհանուր գումարի մոտ 50 հազար կեղծիք:
Birubi Art ընկերությունը մեղքն ընդունել է եւ կամավոր աշխատանքը դադարեցրել:




























