Բոստոնի իշխանությունները կողմ են քաղաքում հետերոսեքսուալների շքերթի անցկացմանը: Այն տեղի կունենա շաբաթ, սակայն, ինչպես սպասվում էր, մարդիկ դուրս կգան փողոց՝ ի նշան բողոքի, հաղորդում է Americaru-ն:   

Straight Pride Parade-ի կազմակերպիչներն ասում են, որ քաղաքային իշխանությունները թույլ են տալիս միջոցառում իրականացնել, սակայն ավելի ուշ: Բոստոնի քաղաքապետարանն առաջարկել է այն անցկացնել օգոստոսի 31-ին:

«Մենք սեռակական կողմնորոշվածություն ունենք, ինչպես եւ մյուսները: Մենք ոչ մեկի նկատմամբ ատելություն չենք զգում: Մենք պարզապես ցանկանում ենք սեփական տոնն անցկացնել, ինչպես բոլորը, եւ մենք եւս դրա իրավունքն ունենք»,- ասել է միջոցառումը կազմակերպող Super Happy Fun Ամերիկայի նախագահ Ջոն Հյուգոն:

Շքերթը կսկսվի կեսօրին Կոպլիի հրապարակից եւ կավարտվի Բոստոնի քաղաքապետարանի դիմաց: Շքերթը կգլխավորի «Բրեյտբարտ»-ի նախկին խմբագիր Մայլո Յաննոպուլոսը: