Վաշինգտոն նահանգում դաշնամուրի ուսուցիչը չար հարեւանից 40 000 դոլար փոխհատուցում կստանա, հաղորդում է AP-ը:
Հարեւանը մի քանի ամիս շարունակ միացրել է իր ավտոմեքենայի շարժիչի ձայնը, որպեսզի խլեցնի ուսուցչի դասերի ձայնը:
Հարեւանների միջեւ տարաձայնություններ էին սկսվել 2012 թվականին, երբ ուսուցիչ Քիմ Սփայսերը շատացրել էր դաշնամուրի դասերը: 2015-ի նոյեմբերից 2016-ի մարտը նրա հարեւանը՝ Փոլ Պատնոդը, իր բեռնատարը կայանել էր Սփայսերի տան մոտ եւ դասերի ժամանակ միացրել շարժիչը:
Սփայսերը դատի է տվել Պատնոդին, եւ դատարանը վճռել է, որ վերջինս պետք է 40 000 դոլար փոխհատուցում վճարի էմոցիոնալ ապրումների համար:




























