Հունիսի 27-28-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երեւան, Տավուշի մարզի Իջեւան քաղաքներում եւ Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 1 շահմար, 1 սահնօձ տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք: