Վաշինգտոնի համալսարանի (ԱՄՆ) գիտնականներն ուսումնասիրել են գլխոտանի կակղամորթների երկու տեսակների՝ հսկայական ութոտնուկի (Enteroctopus dofleini) եւ կարմիր ութոտնուկի (Octopus rubescens) նյարդային համակարգը։ Մասնագետները փորձել են պարզել, թե ինչպես են շոշափուկները տեղեկություն փոխանակում նրա ուղեղից, տեղեկացնում է «Մոյա պլանետա»-ն՝ հղում կատարելով Science Daily-ին։ Հետազոտության ժամանակ իրականացվել է փորձարկում։ Գիտնականները ութոտնուկներին տվել են խորանարդիկներ եւ այլ փոքր առարկաներ, ինչպես նաեւ նրանց բաց են թողել լաբիրինթոսում, որտեղ թաքցրել են ուտելիքներ։ Փորձերը հաստատել են, որ կակղամորթների շոշափուկներն իրենց սեփական նյարդային համակարգն ունեն։ Ութոտնուկը չի էլ հասկանում, թե որտեղ են իր «ոտքերը»։

«Շոշափուկները նեյրոնային օղակ ունեն, որը կոորդինացնում է կակղամորթի շարժումը ուղեղը շրջանցելով»,- ասել է հետազոտության հեղինակներից Դոմինիկ Սիվիթիլին։