Ներկայումս Նիդերլանդներում 6.9 հազար եկեղեցիներից շուրջ 1.4 հազարը չունի որեւէ առնչություն կրոնի հետ՝ ըստ Тrouw նիդերլանդական թերթի հետազոտության: Որպես կանոն՝ այնտեղ տեղակայված են ծերանոցներ կամ մշակութային կենտրոններ: Ընդ որում՝ տեղական իշխանությունները ձգտում են պահպանել եկեղեցիների արտաքին տեսքը, հաղորդում է «Եվրոպուլս»-ը:

Ըստ հոլանդական CBS գործակալության վիճակագրական հարցման՝ առաջին անգամ Նիդերլանդներում իրենց հավատացյալների թվին են դասում բնակչության կեսից պակասը: Հավատացյալների մեծամասնությունը տարեց մարդիկ են, եւ փորձագետները համարում են, որ առաջիկա տարիներին աթեիստների թիվը կավելանա: Համապատասխանաբար, ավելի շատ եկեղեցիներ «կվերաորակավորվեն» հասարակության համար ծառայող այլ հաստատությունների:

Իսկ ,օրինակ, Մեծ Բրիտանիայում 1969-2011 թվականներին Անգլիայի Եկեղեցին վաճառել է շուրջ 1000 եկեղեցի, որոնք դարձել են բնակելի շենքեր, սրճարաններ կամ ֆիտնես ակումբներ: