Մարտի 19-ին՝ժամը 02.52-ին , տեղեկատվություն է ստացվել, որ Դեղորայքային թունավորումով մարտի 19-ի գիշերը «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւան քաղաքի Հալաբյան փողոցվի 20-րդ շենքի թիվ 62 բնակարանի բնակչուհի, 31-ամյա Լյուսյա Աբրահամյանը, իսկ «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ Երեւան քաղաքի Մուրացան փողոցվի 205 տան բնակչուհի. 20-ամյա Սիրանուշ Երիցյանը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Բացի այդ, մարտի 20-ին՝ ժամը 18.42-ին ստացված տեղեկության համաձայն` թունաքիմիկատից թունավորումով Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւան քաղաքի Ջրվեժ բանավանի Մայակ թաղամասի թիվ 34 տան բնակիչ , 36-ամյա Սարգիս Զաքարյանը:
Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:




























