Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Օսակայում G20-ի շրջանակում հանդիպման ընթացքում որոշել են վերսկսել առեւտրային բանակցությունները հավասարության եւ փոխադարձ հարգանքի հիման վրա, տեղեկացնում է Xinhua-ն։

Թրամփն ասել է, որ նոր տուրքեր չի մտցնի չինական արտահանման վրա։

Ինչպես նշում է չինական գործակալությունը, երկու երկրների տնտեսական եւ առեւտրային բանակցություններով զբաղվող թիմերը կքննարկեն կոնկրետ հարցեր։