Կալիֆոռնիան կարող է դառնալ ԱՄՆ առաջին նահանգը, որտեղ արգելք կսահմանեն բնական մազերի հիմքով խտրականության վրա, հայտնում է Fox News-ը: 

Հունվարին սենատոր Հոլի Միթչելի առաջ քաշած Կրաունի ակտը նախատեսված է աֆրիկյան ծագումով աշխատողներին, աշակերտներին եւ ուսանողներին պաշտպանելու իրենց բնական սանրվածքի պատճառով պատժվելուց, ներառյալ դրեդները, աֆրիկյան հյուսքերը եւ այլն:

Այս օրինագծի համաձայն՝ բնական սանրվածքի առկայության պատճառով մարդկանց աշխատանքի չընդունելը կան բնակարան վարձով տալուց հրաժարվելը այսուհետեւ կհամարվի ռասայական հիմքով խտրականություն եւ կպատժվի:

Այս օրենքը կպաշտպանի «եվրակենտրոն նորմերի» ձգտող հաստատությունների աշխատակիցներին, աշակերտներին եւ ուսանողներին: