Հունիսի 25-ին, ժամը 10.55-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին դիմած քաղաքացին հաղորդում է տվել, որ հունիսի 24-ին, ժամը 22.00-ին, անհայտ անձը գողացել է աշխատավայրի դրամարկղի վրա դրված իր բջջային հեռախոսը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, Շենգավիթի քրեական հետախույզներն, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Շենգավիթի ոստիկանության վետերանների հետ համատեղ, հունիսի 28-ին, ժամը 10.30-ին, գողություն կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել Շահամիրյան փողոցի բնակիչ 42-ամյա քաղաքացուն, որը տվել է խոստովանական բացատրություն եւ ներկայացրել բջջային հեռախոսը:

Քննությունը շարունակվում է։