Հունիսի 16-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 19-ից 21.30-ն ընկած ժամանակահատվածում Նորագավիթ թաղամասի տներից մեկից գողացել են ոսկյա զարդեր եւ փող:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր էին մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները։ Նրանք պարզել էին, որ անհայտ անձը կամ անձինք տուն են մտել տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով։
Շենգավիթի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների շնորհիվ հունիսի 28-ին պարզվել է, որ գողությունը կատարել է երկու օր առաջ այլ հանցագործություն կատարելու համար բերման ենթարկված 27-ամյա տղամարդը։
Հունիսի 26-ին նա ձերբակալվել էր:





























