Ֆրանսիայի հյուսիս-արեւելքում Ստորին Ռեյն դեպարտամենտում սաստիկ շոգի սկսվելու պահից 24 մարդ թունավորվել է այրման արգասիքներով, հայտնում է France Bleu ռադիոկայանը:

Դեպարտամենտի պրեֆեկտուրան հայտնել է, որ թունավորումները տեղի են ունեցել հիմնականում Ստրասբուրգի շրջանում:

Տեղական իշխանությունները բնակիչներին կոչ են արել աչալուրջ լինել նման միջադեպերի պոտենցիալ վտանգի պատճառով, որոնք կարող են ծանր հետեւանքներ եւ անգամ մահ առաջացնել: Պրեֆեկտուրան խորհուրդ է տալիս տկարության ախտանշաններ հայտնաբերելիս դիմել անհետաձգելի օգնության ծառայություն: Նաեւ խորհուրդ է տրվում ձեռք բերել հատուկ դետեկտորներ թունավորման ռիսկերը կանխելու համար:

Ռադիոկայանը նշում է, որ բարձր ջերմաստիճանները կարող են ազդել ծխատարների գազերի վրա, որոնք արտադրվում են գազով կամ մազութով աշխատող ջրատաքացուցիչների օգտագործման դեպքում: Որոշ դեպքերում արեգակի ճառագայթներով ծխատար խողովակների տաքանալը կարող է հանգեցնել տուն այրման արգասիքների թափանցելուն: