Արցախի ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ ս.թ. հունիսի 28-ին ժամը 23:00-ին ժամը 19:00-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի Սախարովի փողոցում տեղակայված 58-ամյա Ա. Ս-ին պատկանող կոշիկի վերանորոգման կետի դիմաց վիճաբանություն է առաջացել վերջինիս եւ Մարտակերտի բնակիչ 44-ամյա Ս. Ա-ի միջեւ:
Արցախի ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վեճի ընթացքում Ս. Ա-ն ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել Ա. Ս-ի մարմնի տարբեր մասերին:
Ա.Ս-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտակերտի շրջբուժմիավորում։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:




























