Ողջ աշխարհում գիտնականները տարիներ են ծախսում լույսի բոլոր հնարավոր հատկություններն ուսումնասիրելու համար: Եվ հաճախ նրանց հաջողվում է իսկապես հետաքրքիր բացահայտումներ անել: Օրինակ՝ վերջերս գիտական պարբերականներից մեկում գիտնականների մի խումբ հոդված էր հրապարակել, որում նկարագրել էր լույսի նոր հատկությունը, որը կոչվում է «ինքնապտույտ պահ», գրում է Planet Today-ը:

Հետազոտող խմբի բացահայտումն արվել է այն պահին, երբ նրանք զբաղվում էին անկյունային պահի գործընթացի ուսումնասիրմամբ, որի ժամանակ լուսային փունջը կարող է պտտվել: Հենց այդ հատկությունն ուսումնասիրելիս հետաքրքիր բացահայտում է արվել:

Գիտնականները 2 լազեր են օգտագործել, որոնք անցել են գազային ամպի միջով, եւ որի հետեւանքով լուսային փնջերը սկսել են ծածկել միմյանց եւ միանալ: Դա հանգեցրել է մրրկային փնջի առաջացմանը:

Լույսի նման հատկությունը հետաքրքրել է գիտնականներին, եւ նրանք որոշել են մի փոքր էլ փոխել լույսի անկյունը: Դա հանգեցրել է նրան, որ ճառագայթը սկսել է կիսալուսնի նմանվել: եվ հենց դա է, ըստ գինականների, լույսի նոր հատկությունը՝ «ինքնապտույտ պահը»: