Սիրահար զույգերը կարող են պսկադրվել ծովում, թանգարանում, գրեթե ամենուր՝ համաձայն Մեծ Բրիտանիայում հարսանեկան արարողությունների անցկացման վայրերի մասին նոր կանոնների, հաղորդում է Daily Mail-ը:
Տվյալ առաջարկի քննարկումից հետո երկրի վարչապետ Թերեզա Մեյը կուսումնասիրի արգելված վայրերը կրկին բացելու հնարավորությունը, որտեղ երիտասարդները կկարողանան անցկացնել իրենց երազանքի հարսանեկան արարողությունը:
Մեյը հայտարարել է, որ ցանկանում է վստահ լինել, որ կանոնները համապատասխանում են ժամանակակից Մեծ Բրիտանիային:
Ընդ որում, իշխանությունների խոսքով, բոլոր այդ վայրերը պետք է «տոնական եւ արժանավայել լինելու թեստ» անցնեն:
Ներկայումս Անգլիայում եւ Ուելսում հարսանեկան արարողություններ կարելի է անցկացնել միայն հատուկ գրանցված գրասենյակներում կամ լիցենզավորված հաստատություններում: Այդուհանդերձ, հարսանեկան արարողությունների համար դեռեւս փակ են այգիներն ու լողափերը:




























