Իտալիայի Պադույա քաղաքում 27 ժամ վերելակում մնացած բնակիչը գինու օգնությամբ փրկվել է ջրազրկումից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Corriere del Veneto իտալական թերթին:

Կինն ապրում է Պադույայի պատմական կենտրոնում հին տանը: Նա առավոտյան դուրս է եկել բնակարանից, որպեսզի գինու արկղերն ու այլ իրեր նկուղ տանի: Մնալով վերելակում՝ իտալուհին սկսել է օգնություն կանչել, սակայն ոչ ոք չի արձագանքել:

Վերելակը դիսպետչերի կանչի կոճակ չի ունեցել, իսկ կինը հեռախոսը մոռացել է տանը: Իրավիճակը էլ ավելի է վատթարացրել Իտալիայում հաստատված 30 աստիճանից բարձր ջերմաստիճանը:

Ջրազրկումից խուսափելու համար 50-ամյա կինը կոտրել է գինու շիշն ու սկսել քիչ-քիչ խմել:

Կնոջը փրկել է նրա դուստրը, որը հաջորդ օրը եկել է նրա տուն, քանի որ մայրը չի պատասխանել զանգերին: Աղջիկը հրշեջների է կանչել, որոնք դուրս են բերել տուժած կնոջը: Բուժօգնության կարիք չի եղել, կինը դուրս գալուց հետո լոգանք է ընդունել եւ ջուր խմել: