Բրիտանական Aston Martin Vanquish սուպերքարը մեխանիկական փոխանցման տուփ կստանա՝ չնայած ներկայիս միտումներին, գրում է Motor-ը:

Հայտնի է, որ նոր սերնդի Aston Martin Vanquish սպորտային կուպեն կկառուցվի նոր ալյումինե պլատֆորմի վրա եւ կստանա V6 շարժիչ, 700 ձիաուժ հզորություն: Նոր մոդելը մրցակից կլինի այնպիսի սուպերքարերի, ինչպիսինն են՝ Ferrari F8 Tributo, Lamborghini Huracan եւ McLaren 720S:

Aston Martin-ի ղեկաար Էնդի Պալմերը ավստրալիական Car Sales պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ ավտոմեքենան այսօրվա համար հազվագյուտ հատկություն կունենա՝ այն մեխանիկական փոխանցման տուփ կստանա:

Բրիտանական նոր սուպերքարը կթողարկվի 2022 թվականին: