Կալիֆորնիայում Նապա հովտի ամենասրտում վիկտորիանական առանձնատանը գինու պատմության թանգարան է բացվել, հաղորդում է Associated Press-ը: 

Թանգարանը գտնվում է Սան Ֆրանցիսկոյից 97 կմ դեպի հյուսիս: Թանգարանի ծառայությունների թվում են պատմական հովտով տուրեր, պիոներների մասին պատմություններ, ինչպես նաեւ գինու արտադրման համար նախատեսված ատրիբուտների ցուցադրություն:

Հավաքածուն ղեկավարում է գինու մագնատ Ժան Շառլ Բուասսեն, որն այս տարի ձեռք է բերել այդ 145-ամյա տունը: Բուասսեն գնել է նաեւ Կալիֆորնիայի ամենահին մթերային խանութը:

Տան վերին հարկում գտնվում է թանգարանի ցուցադրված հատվածը, որը բաց է բոլորի համար: Բացի այդ՝ մարդիկ կարող են ծանոթանալ նաեւ խաղողի աճեցման տարածքին: