Անհայտ տղամարդը ներխուժել է Wendy’s ռեստորան, պատրաստել իր համար բուրգեր, այնուհետեւ կողոպտել հաստատությունը: Ամերիկյան շերիֆ Մարտին Կունտին խնդրել է Facebook-ին գտնել հանցագործին, հաղորդում է 360-ը:
Քաղցած գողին գրանցել են տեսախցիկները: Տղամարդը կոտրել է Ֆլորիդայի ռեստորաններից մեկի ապակին աղյուսի միջոցով եւ ներս մտել:
Այնուհետեւ նա որոշել է ճաշել եւ գնացել է դեպի խոհանոց: Հանցագործը պատրաստել է իր համար բուրգեր եւ առանց շտապելու համտեսել այն, որից հետո որոշել է հեռանալ՝ վերցնելով իր հետ սեյֆը:




























