Ադրբեջանցի օլիգարխ Թելման Իսմայիլովին հարցաքննել են Մոսկվայում` նրան պատկանող «ԱՍՏ» ընկերության պահապանների կողմից մի գործարարի ծեծի ենթարկելու փաստով: Օլիգարխը տեւական ժամանակ հրաժարվում էր ներկայանալ հարցաքննության:

Նա ներկայացել է քննիչների մոտ եւ հայտնել, որ միջադեպի ժամանակ եղել է Մալդիվյան կղզիներում, ուստի հարձակման մասին ոչինչ չի կարող ասել:

Նոյեմբերի 24-ին գործարար Ալեքսեյ Սմիրնովի Lexus մեքենան կանգնեցրել էին նրա աշխատակիցները, վնասել թանկարժեք մեքենան եւ կոտրել գործարարի թանկարժեք ակնոցները:

Նշվում է, որ կարող են հարցաքննության կանչել Իսմայիլովի որդուն` Սարհանին: Ըստ քննիչների, վարկածներից մեկով մեքենայում եղել է հենց նա: