Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բռունո Լե Մարեն հույս է հայտնել, որ Իրանի հետ առեւտրի համար ստեղծված Instex հատուկ ֆինանսական համակարգն արդյունավետ գործիք կդառնա, հաղորդում է Reuters-ը:
Տվյալ համակարգի նպատակը ուղիղ ֆինանսական փոխանցումների կանխումն է եվրոպական կողմում ներմուծողների եւ արտահանողների միջեւ բալանսի կոմպենսացման ճանապարհով:
«Մենք ցանկանում ենք, որպեսզի այդ համակարգը ուժի մեջ մտնի մի քանի օրից, եւ հուսով ենք, որ կկարողանանք դա անել: Ես հուսով եմ, որ առաջին տրանզակցիան կիրականացվի մի քանի օրից: Առաջին տրանզակցիան սահմանափակ կլինի, սակայն ակնկալում ենք, որ Instex-ն արդյունավետ գործիք կդառնա»,- ասել է Լե Մարեն:




























