Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է ազատ մրցակցությանը խոչընդոտող հինգ հանգամանքները: Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հիմնադրման 10-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովում նա ասել է. «Անցումային տնտեսությամբ երկրներում ազատ մրցակցությունը զգալի նշանակությու ունի: Այսօր Հայաստանում կան մի քանի օբյեկտիվ հանգամանքները, որոնք խոչընդոտում են ազատ մրցակցությանը:
Դրանք են` հարկային եւ մաքսային վարչարարության, ձեռնարկությունների թափանցիկ աշխատանքի, կոռուպցիայի մակարդակի, երկրում առկա բացասական երեւույթների նկատմամբ հասարակական վերաբերմունքի, տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրավիճակի խնդիրները»:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ կառավարությունը հարկային եւ մաքսային վարչարարությունը բարեփոխելու ծրագիր ունի: Բացի այդ, կառավարությունը կարեւոր օրենք է ընդունել, որը մոտ 500 խոշոր ձեռնարկությունների ստիպում է հրապարակել ֆինանսական հաշվետվությունները:





























