Թունիսի վարչապետ Յուսեֆ Չահեդն արգելել է նիքաբ կրել պետական հաստատություններում  անվտանգության նկատառումներով, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին:

Այդ որոշումը հաջորդել է պայթյունին, որը կազմակերպել էր մահապարտ ահաբեկիչն անցած երեքշաբթի:

Դա շաբաթվա ընթացքում տեղի ունեցած այդօրինակ երրորդ դեպքն էր, երբ Թունիսը նախապատրաստվում է աշնանային ընտրություններին տուրիստական սեզոնի կիզակետում: «Իսլամական պետությունը» պատասխանատվություն է ստանձնել բոլոր երեք ահաբեկչությունների համար: