Ականատեսները տեսանյութ են հրապարակել Սեւ ծովում խորտակված «Աթոլ» նավակի ուղեւորների փրկության մասին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Տեսանյութում նկատվում է նավակի մի մասը, որը գրեթե լիովին ջրի մեջ է։ Դրա կողքին գտնվում են ուղեւորները, որոնց բարձրացրել են մոտ գտնվող մի քանի նավերի վրա։

«Աթոլը» շրջվել է Սեւ ծովի ափից մոտ հարյուր մետր հեռավորության վրա, Ջուգբա գյուղի մոտ։ Նավակում գտնվել է 55 մարդ այն դեպքում, երբ նրա տարողությունը կազմել է ընդամենը 12 մարդ։