Իրանն այլեւս չի պահպանի իր միջուկային օբյեկտներում ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումները: Al-Mayadeen հեռուստաալիքի հաղորդմամբ՝ այդ մասին կիրակի Թեհրանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսլամական հանրապետության ԱԳ փոխնախարար Աբաս Արագչին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ Թեհրանն այդ քայլին է դիմել ի պատասխան եվրոպական գործընկերների կողմից միջուկային գործարքի շրջանակում իրենց պարտավորությունները չկատարելու գործողություններին:
«Մենք հաղորդագրություն կուղարկենք Եվրամիությանը, որ Թեհրանը կդադարեցնի Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) շուրջ իր պարտավորությունների մի մասը»,-ասել է դիվանագետը:
Ընդ որում՝ նա շեշտել է, որ «այդ քայլն ուղղված է միջուկային գործարքի համաձայնագրի պահպանմանը»:




























