Հացը, որի պատճառով Տաջիկստանում մահացել էին 14 դատապարտյալները, կարող էր վարակված լինել թունավոր բորոբոսասնկով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են երկրի գլխավոր դատախազությունից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 16 դատապարտյալներ մի գաղութից մյուսը տեղափոխվելիս թունավորվոլ էին հացից: Հաջողվել է փրկել միայն երկուսին:

Գլխավոր դատախազությունում աղբյուրի տեղեկություններով՝ հացը վարակված էր թունավոր բորոբոսասնկով՝ շոգ եղանակին հացը պահելու ռեժիմին չհետեւելու պատճառով:

«Հացի բորբոսը կարող է օրգանիզմի ուժեղ թունավորում, սրտխառնոց, փսխում, փորլուծություն առաջացնել, հենց այս նշաններն էին առկա եղել դատապարտյալների մոտ, որոնք մահացել էին հացը գործածելուց հետո»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Տաջիկստանի ԱՆ Քրեաական պատիժների կատարման գլխավոր վարչության պետ Մանսուրջոն Ումարովը հայտնել է, որ մահացած 14 դատապարտյալների մարմիններն ուղարկվել են դատաբժշկական փորձաքննության: