ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 770 դեպք, որից 538-ը՝ արտակարգ:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 159 կենցաղային կանչ, 466 հրդեհ, 44 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 8 եւ տուժել 74 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 10 քաղաքացի:
Քաղաքացիների կողմից արձանագրվել է օձերի նկատման 50 դեպք, որոնցից 21-ի դեպքում փրկարարների կողմից օձերը հայտնաբերվել են:
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաեւ թունավորման 7 դեպք, որի հետեւանքով տուժել է 11 քաղաքացի:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն եւ պահպանել անվտանգության տարրական կանոնները:




























