Նոտր Դամ տաճարի վերակառուցման համար 38 մլն եվրո նվիրատվություն են հանգանակել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով RTL ռադիոկայանին:

«Այն, ինչ մենք փաստացի ստացել ենք, գնահատվում է 38 մլն եվրո: Սա այն է, ինչ ունենք այսօր, սակայն կարծում եմ՝ գումարը կավելանա»,- ռադիոկայանի եթերում ասել է Փարիզի արքեպիսկոպոս Միշել Օպետին:

Պաշտոնապես Նոտր Դամի վերակառուցման նվիրատվությունների հանգանակումը կատարում են 4 կազմակերպություններ՝ «Ազգային հուշարձանների կենտրոնը» (Centre des monuments nationaux), «Նոտր Դամի հիմնադրամը» (La fondation Notre Dame), «Ժառանգության հիմնադրամը» (Fondation du patrimoine) եւ «Ֆրանսիայի հիմնադրամը» (Fondation de France): 

Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհից հետո առաջին պատարագը կայացել Է հունիսի 15-ին: Ժամերգությանը մասնակցել է 30 մարդ: