Կանադայի հնդկացիները բողոքում են Օնտարիո նահանգի Օրիլյա քաղաքում ժամանակակից Կանադան առաջինը հայտնաբերած Սամյուել դը Շամպլենի արձանի տեղադրման դեմ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով CTV-ին:
Արձանը տեղադրվել էր այդ քաղաքի կենտրոնում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, իսկ 2017 թվականին ապամոնտաժվել ռեստավրացիայի համար, սակայն մինչ այժմ այն չեն կարողանում վերադարձնել իր տեղը ցույցերի պատճառով:
Դաշնային իշխանությունները, որոնց պատկանում է արձանը, աջակցում են ցուցարարներին եւ խորհրդակցություններ են անցկացնում հնդկացիների ներկայացուցիչների հետ, որոնք արձանը «ռասիստական» եւ «բնակիչներին տառապանք պատճառող» են համարում:
Տեղի իշխանությունները պնդում են, որպեսզի արձանը շուտափույթ վերադարձվի իր տեղը, քանի որ այն կանադայի պատմության մի մասն է:
Օրիլյայի քաղաքային խորհուրդն արդեն կողմ է քվեարկել արձանի տեղադրմանը: Վերջնական որոշում կընդունի ձեւավորված հատուկ հանձնաժողովը:
1616 թվականին Սամյուել դը Շամպլենը եվրոպացիներից առաջինն էր, որը Ատլանտիկայից Գուրոն լիճ հասավ եւ միություն կնքեց հնդկացի գուրոնների հետ: 1633 թվականին նա նշանակվեց Նոր Ֆրանսիայի (ներկայիս Քվեբեք) նահանգապետ, որն ավելի ուշ դարձավ ժամանակակից Կանդայի մասը:





























