Կամբոջայի ոստիկանությունը Հարավային Կորեայի 2 քաղաքացու է ձերբակալել, որոնք փորձել են 2,2 մլն դոլար տեղափոխել, հաղորդում է  AP-ը:

Նրանց ձերբակալել են Հոնկոնգից Սիեմրեալ միջազգային օդանավակայան ժամանման ժամանակ:

Իմիգրացիոն ծառայության աշխատակիցները նրանց մոտ 2,2 մլն դոլար են հայտնաբերել, գումարն առգրավվել է:

Ապրիլին 3 չինացու մեղադրանք էր առաջադրվել փողերի լվացման եւ առանց թույլտվության 3,5 մլն դոլար տեղափոխելու փորձի համար: Նրանց 10-20 տարվա ազատազրկում կարող է սպառնալ: